Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աշոտյանն ու ԻԻՀ դեսպանը հանդիպել են

Աշոտյանն ու ԻԻՀ դեսպանը հանդիպել են
24.07.2012 | 16:26

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր և պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում` հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով և հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշվի առնելով մի շարք ահազանգեր:
Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը` ընդգծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային և քաղաքակրթական նմանությունները, և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ